Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 567-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 567-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 183/4 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 36․7ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 27-ի թիվ 1103-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գեղամ Գրիշայի Եսայանի կողմից ինքնակամ կառուցված 79․56քմ արտաքին մակերեսով առևտրի սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18122023-11-0056/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գեղամ Եսայանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/4 հասցեի առևտրի սրահը՝ 79․56քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 36․7քմ հողամասը, համապատասխանաբար, 1951209 դրամ և 385857 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը և վերջինիս զբաղեցրած 36․7քմ հողամասը քաղ. Գեղամ Գրիշայի Եսայանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/4 հասցեի առևտրի սրահը՝ 79․56քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 36․7քմ հողամասը, համապատասխանաբար, 1951209 դրամ և 385857 դրամ արժեքներով քաղ. Գեղամ Գրիշայի Եսայանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -12

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ

ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner