Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վաչագան Խառատյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 80 հասցեի հողամասից առանձնացվող մասերին հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց թիվ 80 հասցեի հողամասից առանձնացվող 0.06645հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց թիվ 119/2, իսկ մնացած 0.10255հա հողամասին և առևտրի սրահին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց թիվ 119/3։
2.Պարտավորեցնել քաղ․ Վաչագան Խառատյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: