Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Դիլի Թաուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Սուրեն Մելիքյանի, Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 7/10 հասցեի անշարժ գույքից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 7/10 հասցեի անշարժ գույքից առանձնացվող 0.07587հա, 0.0647հա և 0.05715հա մակերեսով հողամասին /հատակագծում բաժանվող մաս 2/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց, 1-ին նրբ․ թիվ 7, իսկ մնացած 0.00494հա հողամասը և բնակելի տունը /հատակագծում բաժանվող մաս 1/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց 1-ին նրբ․ թիվ 7/10:
2. «Դիլի Թաուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: