Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Ջիվան Խաչյանը Դիլիջան համայնքի, գյուղ Խաչարձան 2 փողոց, թիվ 14 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, գյուղ Խաչարձան 2 փողոց, թիվ 14 հասցեի հողամասից առանձնացվող 0.09226հա մակերեսով հողամասին/համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 2 փողոց, թիվ 14/1, իսկ մնացած 0.21774հա հողամասը և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 2 փողոց, թիվ 14։
2.Պարտավորեցնել Ջիվան Խաչյանին
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: