Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 269
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 47 ՀԱՍՑԵԻ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 72․4ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 21-ի թիվ 1212-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, թիվ 47 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանի կողմից ինքնակամ կառուցված (1-ին հարկը հասարակական նշանակության է) 67․15քմ արտաքին մակերեսով առևտրի սրահ և 91․15քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06122024-11-0021/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալեք Գուլինյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, թիվ 47 հասցեի առևտրի սրահը՝ 67․15քմ արտաքին մակերեսով, բնակելի տունը՝ 91․15քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 72․4քմ հողամասը, համապատասխանաբար, 1011078 դրամ, 457482 դրամ և 209092 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված առևտրի սրահը, բնակելի տունը և վերջիններիս զբաղեցրած 72․4քմ հողամասը քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց, թիվ 47 հասցեի առևտրի սրահը (1-ին հարկը հասարակական նշանակության է) 67․15քմ արտաքին մակերեսով, բնակելի տունը 91․15քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 72․4քմ հողամասը, համապատասխանաբար, 1011078 դրամ, 457482 դրամ և 209092 դրամ արժեքներով քաղ. Ալեք Ռոմիկի Գուլինյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner