Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեի 3.0հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանը օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 27062018-11-0008, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեի 3.0հա հողամասի վարձակալ է հանդիսանում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված 3.0հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող 3.0հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 57420000 /հիսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար / դրամ արժեքով օտարել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող 3.0հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 57420000 /հիսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար/ դրամ արժեքով, <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |