Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 2. Հայաստանի Հանրապետության տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: Զեկ. Դավիթ Սարգսյան 3. Արտոնություն սահմանելու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան 4. Դիլիջան համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի թիվ 036-Ա, 2024թ. ապրիլի 12-ի թիվ 679-Ա, 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 781-Ա որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան 5. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 28/5 հասցեի տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 69․5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան 6. Դիլիջան քաղաքի Շամախյան տեղամաս 33 քառակուսի 11 անտառամաս հասցեում հյուրանոցային համալիրի գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան 7. Դիլիջան քաղաքի Մ. Գորկու 3/2 հասցեում համերգային դահլիճի գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան 8. Դիլիջան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: Զեկ. ԴավիթՍարգսյան
|