Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Մարուսյա Հակոբյան»-ի դիմում-հայտը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Մարուսյա Հակոբյան»-ի դիմում-հայտը և տրամադրել բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվություն 01.05.2024-31.08.2024թթ-ի համար։
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։