Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ և 42-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի 2024 թվականի հունիսի 26-ի գրությունը՝ 1.Դիլիջանի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի թիվ 292-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում՝ «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի լիազոր ներկայացուցիչ՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի տնօրեն Հրանտ Բաբասյանի փոխարեն ընդգրկել «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ»-ի տնօրեն Արթուր Ամիրխանյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |