Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Անդրանիկ Բալասանյանը՝ Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 11-044-0014-0005 կադաստրային ծածկագրով 0.518հա բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 11-044-0014-0005 կադաստրային ծածկագրով 0.518հա բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 6-րդ փողոց, թիվ 6:
2.Պարտավորեցնել քաղ. Անդրանիկ Բալասանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: