Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի դպրոցների տնօրենները, խնդրանքով փոխհատուցել դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների թվով 180 երեխաների 2017թ.-2018թ. ուսումնական տարվա դասագրքերի վճարը: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի թվով 12 դպրոցներ հաճախող երեխաներին 2017թ.-2018թ. ուսումնական տարվա համար դասագրքերի վճարը փոխհատուցելու նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/ հատկացնել 1081930 դրամ «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06 , դաս 01/ 4639 հոդվածին, այդ թվում` «Դիլիջանի Ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 131770 դրամ, «Դիլիջանի թիվ 2 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 206220 դրամ, «Դիլիջանի թիվ 4 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 145300 դրամ, «Դիլիջանի Վ.Անանյանի անվան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն – 127850 դրամ, «Դիլիջանի թիվ 6 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 74250 դրամ «Հաղարծնի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 165780 դրամ «Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 97060 դրամ «Գոշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 47830 դրամ «Գոշի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 11790 դրամ «Աղավնավանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 27740 դրամ «Խաչարձանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 25140 դրամ «Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 21200 դրամ
|