Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ներդրումային ծրագրեր ներկայացնելու նպատակով ստեղծվող նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|