Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 05-ի թիվ 441-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սիլվա Ղուկասի Զանդյանի կողմից ինքնակամ կառուցված 51․83քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18042024-11-0080/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սիլվա Զանդյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/10 հասցեի ավտոտնակը՝ 51․83քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․8քմ հողամասը, համապատասխանաբար, 120039 դրամ և 237834 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 34․8քմ հողամասը քաղ. Սիլվա Ղուկասի Զանդյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 72/10 հասցեի ավտոտնակը՝ 51․83քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․8քմ հողամասը, համապատասխանաբար, 120039 դրամ և 237834 դրամ արժեքներով քաղ. Սիլվա Ղուկասի Զանդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |