Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 206
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ «ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ ԽՃՈՒՂԻ» ՀԱՍՑԵԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 5000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Աղաջանյանը ՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1152425 վկայականի /տրված 06.05.2005թ./, «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0ք հողամասի վարձակալ է հանդիսանում  քաղ. Արթուր Աղաջանյանը: Նշված 5000.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 3960000 /երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար/ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Էդուարդի Աղաջանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ «Երևան-Թբիլիսի խճուղի» հասցեի 5000.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Արթուր Աղաջանյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 3960000 /երեք միլիոն ինը հարյուր վաթսուն հազար/ դրամ արժեքով քաղ. Արթուր Էդուարդի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner