Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 576-Ն և 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 593-Ն որոշումների`
1.Դիլիջան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ և զավակներ» (բաժին 10, խումբ 4, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 940 000 (ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի 1930050445500100 հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։