Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 20-ի թիվ 1009-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 16/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նորա Աշոտի Ասիրյանի կողմից ինքնակամ կառուցված 31․096քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 25․1114քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության և 1․96քմ արտաքին մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11102024-11-0049/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նորա Ասիրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 16/2 հասցեի բնակելի տունը՝ 31․096քմ արտաքին մակերեսով, տնտեսական շինությունը՝ 25․1114քմ արտաքին մակերեսով, պարիսպը՝ 1․96քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 193․8քմ հողամասը, համապատասխանաբար, 216056 դրամ, 116317 դրամ, 9079 դրամ և 1324488 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ղեկավարը նշված բնակելի տունը, տնտեսական շինությունը, պարիսպը և վերջինիս զբաղեցրած 193․8քմ հողամասը քաղ. Նորա Աշոտի Ասիրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 16/2 հասցեի բնակելի տունը 31․096քմ արտաքին մակերեսով, տնտեսական շինությունը 25․1114քմ արտաքին մակերեսով, պարիսպը 1․96քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 193․8քմ հողամասը, համապատասխանաբար, 216056 դրամ, 116317 դրամ, 9079 դրամ և 1324488 դրամ արժեքներով քաղ. Նորա Աշոտի Ասիրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: