Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. մայիսի 08-ի թիվ 572-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 25․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21052024-11-0049/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արթուր Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/9 հասցեի ավտոտնակը՝ 25․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 58827 դրամ և 173592 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 73/9 հասցեի ավտոտնակը՝ 25․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 25․4քմ հողամասը, համապատասխանաբար, 58827 դրամ և 173592 դրամ արժեքներով քաղ. Արթուր Մալիկոյի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |