Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ՀԻԼՔՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Կարապետ Օհանյանի, Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց թիվ 26 հասցեի 0.01964հա, թիվ 26/1 հասցեի 0.01736հա և թիվ 26/2 հասցեի 0.01812 մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.05512հա անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց թիվ 26 հասցեի 0.01964հա, թիվ 26/1 հասցեի 0.01736հա և թիվ 26/2 հասցեի 0.01812 մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.05512հա անշարժ գույքը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Տ․ Պետրոսյան փողոց թիվ 40 հասցեով:
2.«ՀԻԼՔՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: