Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ելենա Նազարյանը՝ Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 84/6 հասցեի ավտոտնակի զբաղեցրած հողամասը իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն 2024թ. դեկտեմբերի 17-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` նշված ավտոտնակի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 28.0քմ, որի նկատմամբ քաղաքացին ունի վարձակալության իրավունք: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված հողամասի սահմանների ճշտում, որի մակերեսը կազմել է 27.3քմ: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 27.3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ նշված ավտոտնակի զբաղեցրած 27.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 186577 /հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր յոթանասունյոթ/ դրամ արժեքով քաղ. Ելենա Նազարյանին օտարելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1.Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոց թիվ 84/6 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 27.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 186577 /հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր յոթանասունյոթ/ դրամ արժեքով օտարել քաղ. Ելենա Մարտունի Նազարյանին (ծնվ. 16.07.1962թ.):
2.Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ելենա Նազարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 186577 /հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր յոթանասունյոթ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: