Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. նոյեմբերի 04-ի թիվ 1160-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 9/7 հասցեի 25․9քմ հողամասում, քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 23․01քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20112024-11-0042/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հայկասար Աբաջյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 844-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 9/7 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 23․01քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 25․9քմ հողամասը, համապատասխանաբար, 53292 դրամ և 177009 դրամ արժեքներով օտարել քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Հայկասար Պյոտրի Աբաջյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 177009 /հարյուր յոթանասունյոթ հազար ինը/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 53292 /հիսուներեք հազար երկու հարյուր իննսուներկու/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: