Համաձայն 2025թ. մարտի 07-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (հիմք՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ՝ գործ 4-139, 2007թ․)՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի նախկին Լենինի անվան խորհտնտեսության պահեստին կից շինության նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Ալվարդ Սաշիկի Հակոբյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված անշարժ գույքի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման տվյալների՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի նախկին Լենինի անվան խորհտնտեսության պահեստին կից շինությունը հանդիսանում է բնակելի տուն, որի սպասարկման հողամասի չափը կազմում է 172.8քմ: Նշված 172.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերոնշյալ բնակելի տան զբաղեցրած 172.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 1180968 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար ինը հարյուր վաթսունութ/ դրամ արժեքով քաղ. Ալվարդ Սաշիկի Հակոբյանին օտարելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի նախկին Լենինի անվան խորհտնտեսության պահեստին կից 172.8քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, թիվ 39/2:
2.Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 39/2 հասցեի բնակելի տան զբաղեցրած 172.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 1180968 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար ինը հարյուր վաթսունութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Ալվարդ Սաշիկի Հակոբյանին (ծնվ. 19.02.1949թ.):
3.Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Ալվարդ Հակոբյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 1180968 /մեկ միլիոն հարյուր ութսուն հազար ինը հարյուր վաթսունութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: