Դիլիջանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի չափագրման աշխատանքներ կատարելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի չափագրման աշխատանքների իրականացման համար համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01 , խումբ 06, դաս 01, հոդված 4241 / հատկացնել 500000 դրամ:
|