| Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 26-ի թիվ 1029-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/9  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Մարատի Թամրազյանի կողմից ինքնակամ կառուցված 16․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 11102024-11-0055/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Թամրազյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/9 հասցեի ավտոտնակը՝ 16․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 16․5քմ հողամասը, համապատասխանաբար, 44963 դրամ և 173478 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 16․5քմ հողամասը քաղ. Արմեն Մարատի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/9 հասցեի ավտոտնակը՝ 16․5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 16․5քմ հողամասը, համապատասխանաբար, 44963 դրամ և 173478 դրամ արժեքներով քաղ. Արմեն Մարատի Թամրազյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |