Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Աշոտ Գագիկի Գրիգորյանը՝ Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» հանդամասում իրեն հատկացված 550.0քմ հողամասին հասցե տրամադրելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղաքացու կողմից ներկայացված, պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված 550.0քմ հողամասի մի մասը/161․6քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր», մյուս մասը/388․4քմ/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. Վերոնշյալ 161․6քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
2. Քաղաքացի Աշոտ Գագիկի Գրիգորյանին հատկացված, Դիլիջան քաղաքի <<Շլորկուտ>> հանդամասում գտնվող, 11-003-0437-0009 կադաստրային ծածկագրով 550.0քմ տնամերձ հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Այգեգործների փողոց, թիվ 1/2:
3. Հաստատել Դիլիջան քաղաքի Այգեգործների փողոց թիվ 1/2 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 550.0քմ մակերեսով՝ քաղաքացի Աշոտ Գագիկի Գրիգորյանի սեփականության իրավունքով:
4. Պարտավորեցնել քաղ․ Աշոտ Գրիգորյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: