Դիլիջանի համայնքի սեփականություն հանդիսացող օբյեկտների նկատմամբ համայնքի իրավունքը Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքի սեփականություն հանդիսացող օբյեկտների նկատմամբ համայնքի իրավունքը Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելու աշխատանքների իրականացման համար համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01 , խումբ 06, դաս 01, հոդված 4241 / հատկացնել 600000 դրամ:
|