Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նավիկ Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի գյուղ Թեղուտ 6-րդ փողոց, թիվ 28/1 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, գյուղ Թեղուտ, 6-րդ փողոց, թիվ 28/1 հասցեի հողամասից առանձնացվող 0.05358հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 6-րդ փողոց, թիվ 28/2, իսկ մնացած 0.12652հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը ` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 6-րդ փողոց, թիվ 28/1։
2.Պարտավորեցնել Նավիկ Աղաջանյանին.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: