Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վահե Սենոյի Թադևոսյանը` Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 14 հասցեի 0.092հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի տեղադիրքը ենթակա է ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական տեղադիրքին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել տեղադիրքի ուղղում: Նշված հողամասը գտնվում է համայնքի Բնակավայրերի հողերի կազմում որպես «այլ հողեր» /0.05731հա/, «բնակելի կառուցապատման հողեր» /0.03469հա/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 14 հասցեի՝ քաղ. Վահե Սենոյի Թադևոսյանին պատկանող 0.092հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Վերը նշված 0.05731հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ. Վահե Թադևոսյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: