Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության» կարգի դրույթները, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` նախաձեռնող խմբի դիմումը համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու մասին:
Համայնքի ավագանին քննարկելով «Հաղարծին բնակավայրի Աղստև գետի ափերը իրար միացնող հետիոտնային կամրջի վերանորոգման» նախաձեռնող խմբի անդամների դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 42-րդ հոդվածների պահանջներով` 1. Հավանություն տալ «Հաղարծին բնակավայրի Աղստև գետի ափերը իրար միացնող հետիոտնային կամրջի վերանորոգման» նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հարցին:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ պատվիրել կամրջի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և այն ներկայացնել ավագանու առաջիկա նիստի քննարկմանը: |