Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով , «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8, 9, 10,11 և 12 հոդվածների և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հավանություն տալ Դիլիջան համայնքի տարածքում 2019թ. համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագիծը ՝ ըստ գոտիավորման, որոնց վերաբերյալ հավելվածը կցվում է: |