Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 15-ի <<Դիլիջան համայնքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունը Դիլիջանի համայնքի գույքացանկում ընդգրկելու մասին>> թիվ 15-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 15-ի <<Դիլիջան համայնքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունը Դիլիջանի համայնքի գույքացանկում ընդգրկելու մասին>> թիվ 15-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման <<Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 82 հասցեի առևտրի սրահին կից, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-042-0080-0025 ծածկագրով հողում կառուցված ինքնակամ շինություն, մասնավորապես երկհարկանի առևտրի սրահ 56.0քմ մակերեսով – 96320 դրամ>> կետում <<96320 դրամ>> արժեքը փոխարինել <<433440 դրամ>> արժեքով: |