Ծնվել է 1968 թվականին Դիլիջանում: 1985-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Աշխատանքի կազմակերպում և նորմավորում» ֆակուլտետը: Զուգահեռաբար սովորել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում՝ ստանալով «Իրավական գիտելիքների պրոպագանդիստի» որակավորում: 1986-88թթ. Ծառայել է խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունը
- 1993թ-ից Տավուշի մարզային հարկային տեսչության արտադրական ոլորտի ձեռնարկությունների հարկման խմբի պետական հարկային տեսուչ,
- 2000-2001թթ. Տավուշի ՄՀՏ-ի գլխավոր տեսուչ,
- 2001թ. Հունվարից Տավուշի ՄՀՏ-ի Դիլիջանի բաժնի պետ,
- 2002թ. Ստացել է Հայաստանի պետական հարկային տեսչության Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության Դիլիջանի բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչության պետ,
- 2005թ-ից Դիլիջանի քաղաքապետն է,
- 2006թ. պարգևատրվել է Երկրապահ կամավորների միության մեդալով,
- 2008թ. պարգևատրվել է Նանսենի անվան ոսկե հուշամեդալով,
- 2011 թ. ՀՀ ՏԻՄ ձևավորման 15-ամյակի կապակցությամբ «Հայաստանի Համայնքների Միության» վարչության որոշմամբ պարգևատրվել է Միության ոսկե մեդալով,
- 2011թ. «Հաղթանակ» ռուսական կազմակերպության կողմից, որի նախագահն է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշամեդալով և կրծքանշանով` վետերանների հետ ակտիվ աշխատանքի, քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հաղթանակի 65-ամյակի անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար:
- 2013թ. 8-ամյա նվիրված գործունեության և Դիլիջան քաղաքում իրականացրած աշխատանքների ու բարեփոխումների համար «Դե Ֆակտո» ամսագիրը ճանաչեց «Տարվա Քաղաքապետ»,
- Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: | Կոնտակտային տվյալներ Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 1258789 Լիազորությունների Սկիզբ՝ | 22/02/2016 | Ավարտ՝ | 22/02/2021 |
Կուսակցություն Անկուսակցական |