Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018թվականի փետրվարի 19-ի թիվ 165-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2018թվականի վարչական բյուջեի «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» եկամուտները պակասեցնել 1500 դրամ 2. Դիլիջան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» (բաժին 1խումբ 3 դաս3) ծախսերը պակասեցնել 1500դրամ, որից` 1) հոդված 4212 –1500դրամ |