Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սամսոն Սերյոժայի Ամիրխանյանը, Խաթուն Ժորայի Սիմոնյանը, Արևիկ Սամսոնի Ամիրխանյանը, Սիրվեն Սամսոնի Ամիրխանյանը և Սևակ Սամսոնի Ամիրխանյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 3-րդ փկղ. թիվ 5 հասցեի, իրենց համատեղ սեփականությունը հանդսացող բնակելի տան սպասարկման 3190.0քմ հողամասին կից գտնվող / Մխիթար Գոշի փողոցի 3-րդ փկղ. թիվ 5/1 հասցեի/ 1995.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1995.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 3-րդ փկղ. թիվ 5/1 հասցեի 1995.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 287280 /երկու հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Սամսոն Սերյոժայի Ամիրխանյանին, Խաթուն Ժորայի Սիմոնյանին, Արևիկ Սամսոնի Ամիրխանյանին, Սիրվեն Սամսոնի Ամիրխանյանին և Սևակ Սամսոնի Ամիրխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մխիթար Գոշի փողոցի 3-րդ փկղ. թիվ 5/1 հասցեի 1995.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 287280 /երկու հարյուր ութսունյոթ հազար երկու հարյուր ութսուն/ դրամ արժեքով քաղաքացիներ Սամսոն Սերյոժայի Ամիրխանյանին, Խաթուն Ժորայի Սիմոնյանին, Արևիկ Սամսոնի Ամիրխանյանին, Սիրվեն Սամսոնի Ամիրխանյանին և Սևակ Սամսոնի Ամիրխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |