Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 24-ի թիվ 588-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Ռոտոնդո փողոցի թիվ 4/1 հասցեի 366.6քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Ռոտոնդո փողոցի թիվ 4/1 հասցեի 366.6քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող:
|