Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Սերոժ Գալուստի Ամիրյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74 շենքին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություն, մասնավորապես՝ 64.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակ: Վերջինիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 64.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում է գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը չի մտնում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողերի կազմ, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023RFUSJS:: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 64.0քմ հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74 շենքին հարակից տարածքում գտնվող 64.0քմ հողամասին և ավտոտնակին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց թիվ 74/5:
2. Քաղ․ Սերոժ Գալուստի Ամիրյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 74/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 64.0քմ հողամասում ինքնակամ կառուցված 64.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ ավտոտնակի և վերջինիս զբաղեցրած 64.0քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34 կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Սերոժ Գալուստի Ամիրյանին՝ նշված հողամասի և շինության ձեռքբերման նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: