Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 141
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԹԻՎ 11 ԴԱՀԼԻՃԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 180.9 ԵՎ ԹԻՎ 3 ՍԵՆՅԱԿԸ՝ 121.5 ՔԱՌ. ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔՈՎ, 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի, Գրիին Ռոք Բարեգործական հիմնադրամի և «Դրոնների մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Դիլիջան համայնքի ենթակառուցվածքների և համայնքում տուրիզմի զարգացման նպատակով։ Ելնելով վերոգրյալից՝  համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 5-րդ հարկի թիվ 11 դահլիճը՝  ընդհանուր 180.9 և թիվ 3 սենյակը՝   ընդհանուր 121.5 քառ. մետր տարածքով «Դրոնների մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական, սպորտային հասարակական կազմակերպությանը 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 5-րդ հարկի թիվ 11 դահլիճը՝  ընդհանուր 180.9 և թիվ 3 սենյակը՝   ընդհանուր 121.5 քառ. մետր տարածքով 3 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «Դրոնների մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական, սպորտային հասարակական կազմակերպությանը՝ կրթական գործընթացի իրականացման համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner