Դիլիջանի համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ հանայնքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 38, երեք սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 38, երեք սենյականոց՝ 75,93 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 113895 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանելով 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |