Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 16-ի թիվ 31-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սուսաննա Պարգևի Սամվելյանի կողմից ինքնակամ կառուցված 17․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 30012025-11-0011/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սուսաննա Սամվելյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/11 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը, համապատասխանաբար, 48778 դրամ և 188198 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը քաղ. Սուսաննա Պարգևի Սամվելյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/11 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը, համապատասխանաբար, 48778 դրամ և 188198 դրամ արժեքներով քաղ. Սուսաննա Պարգևի Սամվելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |