Դիլիջան համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Խաչարձան բնակավայրի գազամատակարարումն իրականացնելու և գազատարը շահագործելու նպատակով << ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին հանձնել Խաչարձան բնակավայրի գազատարը և գազաֆիկացման համակարգը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. . Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծին-Աղավնավանք>>մ/ճ միջին ճնշման սնող գազատարը՝ 1886 մ երկարությամբ, 38865003 ՀՀ դրամ արժողությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|