Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Հ. Հ. Թամրազյանի կողմից Դիլիջանի համայնքապետարանին պատկանող 3 հատ երկաթբետոնե օղակների հափշտակման փաստով համայնքապետարանին պատճառված վնասի չափը կազմում է 90000 դրամ: Համայնքի ղեկավարի կողմից Հ. Թամրազյանից բողոք և պահանջ ներկայացնելու ինչպես նաև երկաթբետոնե օղակների հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից Դիլիջանի համայնքապետարանին պատկանող 3 հատ երկաթբետոնե օղակների հափշտակման փաստով Դիլիջանի համայնքապետարանը Հ. Հ. Թամրազյանից բողոք չունի, իսկ 90000դրամ արժողության 3 հատ երկաթբետոնե օղակները ենթակա են ընդգրկման համայնքապետարանի գույքացանկում: |