Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014թվականիապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշմամբ հաստատված թիվ 12 հավելվածով սահմանված պահանջները, ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրումը կազմակերպելու մասին պայմանագրի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2018թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 141-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները <<Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ>> -ավելացնել 184565 ՀՀ դրամ: 2. Դիլիջան համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասի ծախսերը <<Օրենսդիր և գործադիր մարմիններ. Պետական կառավարում>> /բաժին 01, խումբ 01 , դաս 01/ հոդված 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ - 184565 ՀՀ դրամ: |