Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների վճար սահմանելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի տարածքում սահմանել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների հետևյալ վճարները.
1. Շամախյան-Թախտա-100դրամ
2. Կամո-Սայաթ_Նովա-100դրամ
3. Դիլիջան-Թեղուտ-100դրամ
4. Դիլիջան-Հաղարծին-150դրամ
5. Դիլիջան-Գոշ-200դրամ
6. Դիլիջան- Խաչարձան-200դրամ
7. Դիլիջան- Աղավնավանք-200դրամ
8. Դիլիջան-Հովք-200դրամ
9. Գյուղական բնակավայրերի միջև-50 դրամ
10. Բոլոր երթուղիներով դպրոցականների համար սահմանել 30 դրամ: