Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի ֆոնդային մասում կատարել փոփոխություն՝
1)«06-03-01» Դիլիջան համայնք «Ջրամատակարարում» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից նվազեցնել 2 363 000 (երկու միլիոն երեք հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ,
2)«06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 644 000 (վեց հարյուր քառասունչորս հազար) ՀՀ դրամ և «06-03-01» Դիլիջան համայնք «Ջրամատակարարում» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածին՝ 1 719 000 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար) ՀՀ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։