Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արամ Լենիկի Սարգսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 34/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 400.0քմ հողամասին կից գտնվող /Կամոյի փողոցի թիվ 34/4 հասցեի/ 400.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 400.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 34/4 հասցեի 400.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Արամ Սարգսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 34/4 հասցեի 400.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով քաղ. Արամ Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |