Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. մայիսի 23-ի «Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող Մարզադահլիճի պահեստային մասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 72-Ա որոշման մեջ թյուրիմացաբար «տարեկան» բառի փոխարեն գրվել է «ամսեկան»: Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել կատարել համապատասխան ուղղում:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2019թ. մայիսի 23-ի «Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող Մարզադահլիճի պահեստային մասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 72-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «ամսեկան» բառի փոխարեն կարդալ «տարեկան»: |