Այսօր: Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 669
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2025 թվականի N 669

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 2023Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ Ա1-191 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ 2024Թ․ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 24/Թ-27 ՇԻՆԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արսեն Խաչիկյանի լ/ա Հովհաննես Մարկոսյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Թումանյան փողոց թիվ 18/3 հասցեի 0.06614հա հասարակական կառուցապատման հողամասում «Հյուրանոցային համալիրի» կառուցման նպատակով՝ Դիլիջան համայնքի կողմից տրամադրված նախագծման և շինարարության թույլտվության մեջ փոփոխություն կատարելու խնդրանքով։ 
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերջինիս կողմից տրամադրված 2023թ․ դեկտեմբերի 12-ի թիվ Ա1-191 նախագծման թույլտվության և 2024թ․ մարտի 13-ի թիվ 24/Թ-27 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ օբյեկտի անվանումը «թվով 2 երկհարկանի հյուրատներ»-ը փոփոխել «թվով 1 երկհարկանի հյուրատուն»-ով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով`

1. Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 2023թ․ դեկտեմբերի 12-ի թիվ Ա1-191 նախագծման թույլտվության և 2024թ․ մարտի 13-ի թիվ 24/Թ-27 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ օբյեկտի անվանումը «թվով 2 երկհարկանի հյուրատներ»-ը փոփոխել «թվով 1 երկհարկանի հյուրատուն»-ով։
2. Պարտավորեցնել քաղ. Արսեն Խաչիկյանին.
1)Դիլիջանի համայքապետարան ներկայացնել համապատասխան փոփոխված նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner