Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 30/4 հասցեի 1490.0քմ մակերեսով, 11-003-0318-0006 ծածկագրով հողամասը 3725000 դրամ մեկնարկային գնով, բնակելի տան կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 30/4 հասցեի 1490.0քմ մակերեսով, 11-003-0318-0006 ծածկագրով հողամասը 3725000 դրամ մեկնարկային գնով, բնակելի տան կառուցման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |