Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պարետի 2020թ. օգոստոսի 18-ի թիվ 253 որոշման թիվ 11 հավելվածի պահանջները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ 42-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 2020թ. սեպտեմբերի 15-ից վերաբացվող համայնքային ենթակայության մանկապարտեզ հաճախող երեխաների սննունդը բերում են տնից՝ առանձնացված տարաների մեջ: Այդ ընթացքում մանկապարտեզների ծառայություններից օգտվելու վճար չի գանձվում: |