Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 11-ի թիվ 993-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/11 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված 17․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 04102024-11-0053/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Բորիս Սահակյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/11 հասցեի ավտոտնակը՝ 17․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․7քմ հողամասը, համապատասխանաբար, 48233 դրամ և 186095 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 17․7քմ հողամասը քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/11 հասցեի ավտոտնակը՝ 17․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․7քմ հողամասը, համապատասխանաբար, 48233 դրամ և 186095 դրամ արժեքներով քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |