Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել սահմանել Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերած տեխնիկան օգտագործման տրամադրման ժամկետ և վճարի չափ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ստորև նշված տեխնիկայի համար սահմանել հետևյալ սակագները՝
· Բազմաֆունկցիոնալ Էքսկավատոր -1 ժամը-17000 դրամ
· Ամկոդոր -1 ժամը -12000 դրամ
· Ավտոգրեյդեր-1 ժամը-30000 դրամ
· Մեքենա-աշտարակ 24մ-1 ժամը-7000 դրամ
· Մեքենա-աշտարակ 16մ-1ժամը 5000 դրամ
· Թրթուրավոր տրակտոր 1 ժամը 15000 դրամ
· ի նքնաթափ մեքենա 10տ– 1 կմ 250 դրամ
· ինքնաթափ մեքենա 20տ-1 կմ 350 դրամ
· բազմաֆունկցիոնալ ձնհավաք մեքենա -1ժամը 30000 դրամ
· սրբող-հավաքող վակուումային մեքենա-1ժամը-30000 դրամ
|